Ջանլուիջի Դոննարումա. «Ես խոսեցի նրա հետ և շնորհակալություն հայտնեցի, որ օգնեց մեզ պատմություն կերտել»

Իտալիայի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Ռոբերտո Մանչինիի հեռանալը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Իտալիայում ոչ ոք չէր սպասում, որ Մանչինին կհեռանա։ Ես խոսեցի նրա հետ և շնորհակալություն հայտնեցի, որ օգնեց մեզ պատմություն կերտել: Ցավոք, մենք չհասանք աշխարհի առաջնություն, բայց հաղթեցինք Եվրոպայի առաջնությունում։ Այն հավերժ կմնա իմ հիշողության մեջ»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Հիշեցնենք, որ մասնագետը գլխավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը՝ համաձայնվելով մեծ աշխատավարձի։