Լեոն Գորեցկա. «Քեյնը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և հիանալի տղա»

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Աուգսբուրգին» (3:1) հաղթելուց հետո իր կարծիքն է հայտնել այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձած նորեկ Հարի Քեյնի մասին։

«Քեյնը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և հիանալի տղա: Նրա աուրան անմիջապես զգում ես հանդերձարանում։ Նա անհավանական արժեք է բերում թիմին և առաջատար է»,- ասել է Գորեցկան DAZN-ին: Քեյնը դարձավ «Բավարիայի» պատմության մեջ երրորդ խաղացողը, ով Բունդեսլիգայի իր առաջին երկու խաղերում 3 գոլ խփեց։