Հայտնի է, թե Լամին Յամալը որ երկրի հավաքականն է ներկայացնելու

«Բարսելոնայի» 16-ամյա Լամին Յամալը որոշել է ներկայացնել Իսպանիան միջազգային ասպարեզում և մոտ է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դառնալուն, ով իր նորամուտը կունենա «Լա Ֆուրյա Ռոխայի» կազմում, հայտնում է Diario Sport-ը:

Տաղանդավոր ֆուտբոլիստը ընտրության առաջ էր կանգնել՝ խաղալ Իսպանիայում՝ այն երկրում, որտեղ ծնվել և մեծացել է, թե Մարոկկոյում՝ իր հոր հայրենիքում։ Ի վերջո, Յամալը ընտրություն կատարեց հօգուտ Իսպանիայի։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Յամալն ընդգրկված է Լուիս դե լա Ֆուենտեի նախնական հայտացուցակում Վրաստանի և Կիպրոսի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղերի համար։ Սպասվում է, որ նրա անունը կլինի այս խաղերի վերջնական հայտացուցակում: