Հայտնի է, թե որքան բաց կթողնի Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը հբացակայի 4-ից 6 շաբաթով, հայտնում է El Chiringuito-ի լրագրող Էդու Ագուիրը:

Բրազիլացին ոտքի ֆիբրիլային մկանի պատռվածք ունի, ինչը նրան վտանգի տակ է դնում առնվազն հինգ խաղ բաց թողնելու համար: Սպասվում է, որ Վինիսիուսը բաց կթողնի «Խետաֆեի», «Ռեալ Սոսյեդադի», Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղը, «Ատլետիկոյի», «Լաս Պալմասի» և, հնարավոր է, «Ժիրոնայի» դեմ հանդիպումները: