Լիոնել Սկալոնի. «Մեսսին ունակ է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին «Ինտեր Մայամիում»։ Մեսսին ամերիկյան ակումբի կազմում անցկացրած 9 խաղում արդեն խփել է 11 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

«Մեսսին լավ է, ես նրան երջանիկ տեսնում եմ , ուրախ, ինչը հիանալի է: Ի վերջո, նա պետք է իրեն լավ զգա, հարմարավետ լինի, որպեսզի ինքը և իր ընտանիքը երջանիկ զգան, ինչպես թիմակիցները:

Նրա ներկայությունը խաղադաշտում արդեն անհավանական բան է։ Մեսսիի թիմակիցներն ու մրցակիցները բոլորն աշխատում են Լիոնելի հետ՝ ստեղծելու ինչ-որ յուրահատուկ բան ԱՄՆ-ում: Մեսսին դեռ ավելի քան ունակ է շարունակելու բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։