Դիվոկ Օրիգին կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Բարնլին» բանակցություններ է սկսել իտալական «Միլանի» հետ հարձակվող Դիվոկ Օրիգիի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի համաձայն՝ բելգիացի հարձակվողը հայտարարել է անգլիական ակումբին միանալու պատրաստակամության մասին: Օրիգիի համար առաջնահերթություն է Պրեմիեր Լիգա վերադարձը:

Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին հարձակվողի նկատմամբ «Վեսթ Հեմի» հետաքրքրության մասին։

28-ամյա Օրիգին միացել է «Միլանին» անցած ամառ: 2022/2023 մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 6 միլիոն եվրո: