«Բենֆիկայի» դարպասապահը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Նոթինգհեմ Ֆորեսթը» աշխատում է «Բենֆիկայի» և Հունաստանի հավաքականի դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսի հետ պայմանագիր կնքելու վրա: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 29-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց «Բենֆիկային» առաջարկել է 9 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի ներկայացուցիչները ցանկանում են շատ ավելին ստանալ հիմնական դարպասապահի վաճառքից։

Նշվում է, որ Վլախոդիմոսին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» հույնին տեսնում են որպես փոխարինող Անդրե Օնանային։