Գերմանական ակումբը կփորձի ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային

«Բավարիան» շուտով կփորձի ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբի այս որոշումն անձամբ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից է, ում օրոք Չալոբան իր նորամուտը նշեց «Չելսիի» կազմում 2021 թվականի օգոստոսին։ Նշվում է, որ «Բավարիան» մտադիր է գնել 24-ամյա ֆուտբոլիստի բոլոր իրավունքները, այլ ոչ թե վարձակալել նրան։

2022/23 մրցաշրջանում Չալոբան «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 18 միլիոն եվրո։