ՊՍԺ-ն ցանկանում է մոտ օրերս ավարտին հասցնել Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերը

ՊՍԺ-ն ցանկանում է մոտ օրերս ավարտին հասցնել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերը, հայտնում է Telefoot-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը նախատեսում են տրանսֆերը կազմակերպել առաջիկա երկու օրերին։ ՊՍԺ-ն հույս ունի համաձայնության գալ 80 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց՝ չհաշված բոնուսները։

Հաղորդվում էր, որ «Այնտրախտը» 24-ամյա ֆրանսիացու համար փարիզեցիներից պահանջում է 100 միլիոն եվրո և չի նախատեսում նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը։

Կոլո-Մուանին «Այնտրախտում» է անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա երկու գոլ է խփել թիմի կազմում Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում։