Հարի Քեյն. «Նման հսկայական ակումբում խաղալը խելագար մարտահրավեր է»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին։

«Մենք պետք է հաղթենք։ Դա է մտածելակերպն այստեղ, և «Բավարիայի» մտածելակերպն ինձ ավելի լավ ֆուտբոլիստ կդարձնի և կօգնի առաջադիմել։ Ես ցանկանում էի ստանալ այս փորձը, պայքարել տիտղոսների համար, Չեմպիոնների Լիգայի համար։

Նման հսկայական ակումբում խաղալը խելագար մարտահրավեր է: Ավելի քիչ էի մտածում չեմպիոնության և ավելի շատ «Բավարիայի» մասին։ Ինչպե՞ս կարող եմ կատարելագործվել: «Բավարիան» կատարյալ թիմ է ինձ համար»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Bild-ը։

30-ամյա անգլիացին «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա երկու հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։