Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայում ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Շեֆիլդի» նկատմամբ՝ 3-1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար այս հաղթանակը ԱՊԼ-ի 200-րդ հաղթանակն էր։

Իսպանացին Պրեմիեր Լիգայում 200 հաղթանակ տարավ ավելի արագ, քան որևէ մեկը մրցաշարի պատմության մեջ՝ նրան բավականացրել էր 269 հանդիպում: Մինչ Գվարդիոլան, ռեկորդը պատկանում էր սըր Ալեքս Ֆերգյուսոնին, ով Պրեմիեր Լիգայում իր առաջին 200 հաղթանակներն է տարել 322 խաղում։