Մատեո Գենդուզին կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում

«Լացիոն» համաձայնության է եկել «Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները ֆուտբոլիստի համար կվճարեն 18 միլիոն եվրո՝ 13 որպես ֆիքսված գումար, ևս 5 միլիոն՝ հեշտությամբ հասանելի բոնուսներով։ Գործարքի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։

Գենդուզին «Մարսելում» է 2021 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։