Մոհամեդ Կուդուսը հաջողությամբ բուժզննում է անցել Անգլիա տեղափոխվելուց առաջ

«Այաքսի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը հաջողությամբ բուժզննում է անցել «Վեսթ Հեմի» հետ պայմանագիր կնքելուց առաջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

23-ամյա գանացին պայմանագիրը կստորագրի մինչև 2028 թվականի ամառ՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ անգլիական ակումբը «Այաքսին» կվճարի միանգամից 41,5 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոնը՝ որպես բոնուսներ։ Բացի այդ, «Այաքսը» կարող է ստանալ ֆուտբոլիստի հետագա վաճառքից ստացված շահույթի 10 տոկոսը։

Կուդուսը «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։