Կառլո Անչելոտտի. «Մենք կարող ենք հաղթել առանց Վինիսիուսի, Բենզեմայի, Կուրտուայի, Միլիտաոյի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ չնայած Վինիսիուսի վնասվածքին, նրան նոր հարձակվող պետք չի լինի:

«Մեզ լրացուցիչ հարձակվող է պե՞տք Վինիսիուսի վնասվածքի պատճառով: Ոչ, կարծում եմ, որ հարձակման գիծն ամբողջությամբ փակված է։ Դուք կարող եք դատել վիճակագրությամբ՝ մենք վեց գոլ խփեցինք առանց Կարիմի, առանց Վինիսիուսի… Այսպիսով, մենք բավական ռեսուրսներ ունենք առջևում։

Թիմը ամբողջական է։ Մենք կարող ենք հաղթել առանց Վինիսիուսի, Բենզեմայի, Կուրտուայի, Միլիտաոյի։ Սա նշանակում է, որ թիմը լավ զինված է: Տղաներն իրենց լավ են զգում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։