Դանիլ Մեդվեդև․ «Նա մեծ ֆուտբոլիստ է»

US Open-2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը գնահատել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»։ Մեդվեդևն այս ակումբի վաղեմի երկրպագուն է։

Քեյնը «Բավարիային» միացավ «Թոթենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նրա տեղափոխությունն այս տարի ամենահայտնիներից մեկն էր: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

«Հարի Քեյնը մեծ ֆուտբոլիստ է։ Նման մարդիկ կան թենիսում և ֆուտբոլում։ Ֆուտբոլի մասին գիտեմ միայն այն, ինչ կարդում եմ մամուլում։ Ելնելով դրանից՝ նա ուժեղ առաջնորդ է, հիանալի տղա։ Նա արդեն լիովին ինտեգրված է թիմին։ Տեսնենք, թե ինչ կլինի խաղադաշտում։ Հուսով եմ, որ նա շատ գոլեր կխփի»,- ասել է Մեդվեդևը US Open 2023-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։