Թոմաս Պարտին կարող է լքել «Արսենալը»

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է վարձավճարով տեղափոխվել «Գալաթասարայ»՝ հետագայում գնելու հնարավորությամբ, հայտնում է լրագրող Յակուփ Չինարը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած ֆուտբոլիստի ցանկությանը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան որոշել է թիմում պահել ֆուտբոլիստին և արգելափակել նրա տեղափոխությունը Թուրքիա։

Պարտին հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում» 2020 թվականից, երբ տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկոյից» մոտ 40 միլիոն եվրոյի դիմաց: 30-ամյա կիսապաշտպանը «զինագործների» հետ միայն նվաճել է Անգլիայի սուպերգավաթը։