Ժոզե Մոուրինյոն զրուցել է Ռոմելու Լուկակուի հետ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել է Ռոմելու Լուկակուի հետ, ով կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Մոուրինյոն հեռախոսով խոսել է Լուկակուի հետ և համոզել նրան վարձավճարով միանալ «Ռոմային»։ Իտալական ակումբը արդեն բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ և պատրաստ է ծածկել ֆուտբոլիստի տարեկան գրեթե 20 միլիոն եվրո աշխատավարձը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն արդեն աշխատել է բելգիացու հետ «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»։