Էնթոնի Էլանգա. «Ես խաղացել եմ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնթոնի Էլանգան, ով նախկինում հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում», պատմել է, թե ինչ է սովորել նախկին թիմակիցներից։

«Ես խաղացել եմ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Ռոնալդուի հետ: Ակնհայտ է, որ խաղում եմ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսիք են Բրունո Ֆերնանդեշը, Էրիկսենը, Վարանը, Կազեմիրոն: Ես կարող եմ ամբողջ թիմի անունը տալ: Ես շատ բան եմ սովորել նրանցից։ Ոչ միայն այն, ինչ անում են խաղադաշտում, այլև դրանից դուրս: Նրանց կարգապահությունը, ինչպես են նրանք հոգ տանում իրենց մասին:

Սա ցույց է տալիս, թե ինչու Ռոնալդուն կարող է խաղալ մինչև 38 տարեկան։ Ես ինձ համար շատ բան եմ սովորել և փորձում եմ դա անել կանոնավոր կերպով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Էլանգան այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ»: Նա մանկունիանցիների կազմում երկու խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։