Էրիկ տեն Հագը հրաժարվել է խոսել Մեյսոն Գրինվուդի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժարվել է խոսել հարձակվող Մեյսոն Գրինվուդի մասին։ Մի քանի օր առաջ ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին։

«Թիմը այն տեղում չէ, որտեղ մենք ցանկանում ենք լինել աղյուսակում: Ես կենտրոնանում եմ միայն այն ֆուտբոլիստների վրա, որոնք ունեմ։ Ցանկանու՞մ եմ, որ Գրինվուդը վերադառնա թիմ: Ես պատրաստ եմ խոսել միայն մեր խաղի, մեր կազմի մասին»,- լրագրողներին ասել է մասնագետը:

Վերջին անգամ 21-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի սկզբին՝ հունվարին նրան կալանավորել են բռնաբարության և աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ 2023 թվականի փետրվարին հաղորդվեց, որ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը փակել է Գրինվուդի գործը։