Ռոմելու Լուկակուն կարող է վարձավճարով տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեացիներն արդեն կապ են հաստատել լոնդոնցիների հետ։ Մոտ ժամանակներս ակումբները կքննարկեն հնարավոր գործարքի պայմանները։

30-ամյա բելգիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում»: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։