ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան – Խորվաթիա հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Խորվաթիա հանդիպման համար, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00, media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվությունպարունակող էլեկտրոնային նամակ։