Ռոմելու Լուկակուն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Ռոման» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Լինա Սուլուկուն Լոնդոն է ժամանել երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում «Ռոմայի» ղեկավարը նախատեսում է բանակցել բելգիացի հարձակվողի վարձակալության շուրջ։

Հաղորդվում է, որ հռոմեացիները պատրաստ չեն գնել Լուկակուին, քանի որ դա կարող է զգալիորեն հարվածել ակումբի բյուջեին։ «Ռոման» կարող է իրեն միայն վարձավճարով թույլ տալ։ Միաժամանակ, իտալական թիմը հույս ունի, որ «Չելսին» կկարողանա ֆուտբոլիստին վճարել աշխատավարձի մի մասը։

Ավելի վաղ հաղորդվում էր «Թոթենհեմից» Լուկակուի նկատմամբ հետաքրքրության մասին։