«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալանսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը դիտարկում է «զինագործների» ֆուտբոլիստին՝ որպես վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյին փոխարինող։ Բրազիլացին երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։

Իր հերթին «Արսենալը» չի ծրագրում բաժանվել ֆուտբոլիստից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախորդ մրցաշրջանում Մագալանսը Պրեմիեր Լիգայի 38 խաղ է անցկացրել և երեք գոլ խփել։