«Բարսելոնան» որոշում է կայացրել Աբդե Էզալզուլիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Աբդե Էզալզուլին չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնացիները չեն փոխել իրենց դիրքորոշումն այս ֆուտբոլիստի նկատմամբ՝ չնայած այլ ակումբների առաջարկներին։

Նշվում է, որ «Բարսելոնան» Աբդեի տրանսֆերի վերաբերյալ հարցումներ է ստացել ավելի քան չորս ակումբներից։ Նրանք բոլորը լսել են մերժումը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է թիմում պահել 21-ամյա ֆուտբոլիստին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։ «Բարսելոնայի» կազմում մարոկկացին անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։