«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվողին

Հաշվի առնելով ֆինանսական անբարենպաստ իրավիճակը՝ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: Սակայն 20-ամյա ֆուտբոլիստը վճռական է տրամադրված մնալ թիմում և պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։

Ըստ իսպանական Sport-ի, «Բարսելոնան» պատրաստվում է բանակցել Ֆատիի գործակալի հետ՝ Ժորժե Մենդեշի հետ։ Կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի ապագան ստեղծված իրավիճակում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անսու Ֆատիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի ակումբները։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 միլիոն եվրո։