«Արսենալի» հարձակվողը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Արսենալի» հարձակվող Նիկոլաս Պեպեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը սոցցանցերում, Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը բանակցություններ է վարում «զինագործների» հետ կոտդիվուարցու տրանսֆերի շուրջ։

Ավելի վաղ 28-ամյա Պեպեն հրաժարվել էր թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելու տարբերակից։ Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Նիցայում»։