Սոֆյան Ամրաբատը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ բացի «Մանչեսթեր Յունայթեդից» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ամրաբատը այս տրանսֆերային պատուհանում «Ֆիորենտինայից» հեռանալու լավ հնարավորություն ուներ։

Մարոկկացու պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է մեկ տարուց, ուստի իտալական ակումբը ցանկանում է վաճառել նրան հիմա 30 միլիոն եվրոյով, որպեսզի մրցաշրջանի վերջում անվճար չկորցնի նրան։