Բենժամին Պավարը մոտ օրերս կմեկնի Իտալիա

«Ինտերը» արդեն բուժզննում է նշանակել պաշտպան Բենժամին Պավարի համար, ով շուտով պետք է ժամանի Մյունխենի «Բավարիայից»: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «ներաձուրիները» ակնկալում են, որ ֆրանսիացին ընթացակարգը կանցնի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին։

Ավելի վաղ «Ինտերը» լիովին համաձայնեցրել էր «Բավարիայի» հետ Պավարի տրանսֆերի դիմաց փոխհատուցման չափը։ Մյունխենյան ակումբը ակտիվորեն փոխարինող է փնտրում ֆրանսիացուն, ինչը կարող է ազդել գործարքի ժամկետների վրա։ «Ինտերը» հուսով է, որ «Բավարիան» հնարավորինս շուտ թույլտվություն կտա Պավարին թռչել Իտալիա:

Պավարի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի «Բավարիայի» հետ, ուստի մյունխենյան ակումբն իրենց ֆուտբոլիստի համար պահանջել է 35 միլիոն եվրո։