Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իտալացին հետաքրքրված է Ունիոն Բեռլինը։ Անձամբ ֆուտբոլիստը՝ խնդրել է մի քանի օր մտածել, որոշում կայացնելու համար։

Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 դեղին քարտի հեղինակ։