«Բավարիայի» ֆուտբոլիստը ցանկանում է լքել թիմը

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը կարող է այս ամառ վարձավճարով հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Մայք Վերվեջան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անձամբ ֆուտբոլիստը՝ պատրաստ է հեռանալ «Բավարիայից» նույնիսկ մշտական ​​հիմունքներով։ Նա թիմում իր համար հեռանկարներ չի տեսնում։ Հոլանդացին ցանկանում է կայուն խաղային պրակտիկա ստանալ։

Անցած մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը ընդամենը մի քանի անգամ է հայտնվել թիմի մեկնարկային կազմում։