«Բարսելոնան» ցանկանում է ազատվել Կլեման Լենգլեից

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն՝ Լենգլեն այն ֆուտբոլիստներից է, ում «Բարսելոնան» ցանկանում է վաճառել այս ամառ, քանի որ նրա մեծ աշխատավարձը ֆինանսական բեռ է ակումբի համար։

«Բարսելոնան» բանակցություններ է վարել «Միլանի» և «Յուվենտուսի» հետ, սակայն ակումբներից ոչ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։

Ամենահավանական տարբերակը 28-ամյա ֆրանսիացի պաշտպանին վարձավճարով «Թոթենհեմ» վերադարձնելն է։