Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ՊՍԺ-ն առաջարկել Ռանդալ Կոլո-Մուանիին

ՊՍԺ-ն կրկին կփորձի գնել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիները ծրագրում են տրանսֆերն իրականացնել այս շաբաթ։ ՊՍԺ-ն ակումբին Մուանիի համար առաջարկել է 7 միլիոն եվրո աշխատավարձ։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Այնտրախտի» կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։