«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը կարող է այս ամառ վարձավճարով հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Մայք Վերվեջան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անձամբ ֆուտբոլիստը՝ պատրաստ է հեռանալ «Բավարիայից» նույնիսկ մշտական հիմունքներով։ Նա թիմում իր համար հեռանկարներ չի տեսնում։ Հոլանդացին ցանկանում է կայուն խաղային պրակտիկա ստանալ։
Անցած մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը ընդամենը մի քանի անգամ է հայտնվել թիմի մեկնարկային կազմում։