«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

«Ալ Ահլին» պատրաստվում է ավարտին հասցնել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի տրանսֆերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը մադրիդցիներին առաջարկ է արել 32 միլիոն եվրոյի չափով։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

«Ալ-Ահլին» ավելի վաղ չէր կարողացել պաշտոնականացնել «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկու տրանսֆերը։

Դե Պոլի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում 29-ամյա արգենտինացին ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։