«Բենֆիկայի» դարպասապահը կարող է համալրել անգլիական գրանդի կազմը

«Բենֆիկայի» դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հայտնի է դարձել, որ դարպասապահը ցանկանում է հեռանալ պորտուգալական ակումբից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները դիտարկում են Վլախոմոսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Բանն այն է, որ մանկունիանցիների դարպասապահ Դին Հենդերսոնն այս ամառ կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը, այն էլ միայն այն դեպքում, եթե «կարմիր սատանաների» ղեկավարները լրջորեն հետաքրքրվեն Վլախոդիմոսով։

Անցած մրցաշրջանում դարպասապահը Պորտուգալիայի առաջնությունում «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, որից 22-ում դարպասն անառիկ է պահել։