Լամին Յամալը Լա Լիգայի նոր ռեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Լա Լիգայի ռեկորդ է սահմանել։

Իսպանացի ֆուտբոլիստը 16 տարեկան 38 օրական հասակում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով եղել է մեկնարկային կազմում՝ ըստ Opta-ի:

Յամալը Լա Լիգայի երկրորդ տուրի «Կադիսի» հետ տնային խաղում դուրս եկավ առաջին րոպեներից և գերազանցեց Ֆաբրիս Օլինգայի ռեկորդը, ով 16 տարեկան 112 օրականում իր նորամուտը նշեց թիմի մեկնարկային կազմում Իսպանիայի առաջնության խաղում։