Խոսեպ Գվարդիոլա․ «Սա կլինի իմ երազանքի իրականացումը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Սա կլինի իմ երազանքի իրականացումը: Նույնը վերաբերում է Կայլ Ուոքերին: Հուսով եմ, որ դա տեղի կունենա: Ամբողջ սրտով, ամբողջ հոգով ցանկանում եմ, որ դա տեղի ունենա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում իր սոցիալական ցանցերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին տեղեկություն հայտնվեց, որ 29-ամյա Բերնարդու Սիլվան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 2022/23 մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 80 միլիոն եվրո: