«Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուն համաձայնության է եկել անգլիական գրանդի հետ

«Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է Le Parisien-ի լրագրող Բենժամին Կուարեսը։

«Մանչեսթեր Սիթին» թիրախավորել է 21-ամյա բելգիացի վինգերին՝ որպես փոխարինող Ռիյադ Մահրեզային, ով այս ամառ ակումբից հեռացավ Սաուդյան Արաբիա: Այժմ ակումբներն իրենք պետք է համաձայնեցնեն տրանսֆերի գումարը։

Foot Mercato-ն հայտնել է, որ «Ռենը» Դոկուի համար ցանկանում է 55 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթիի» և «Ռենի» միջև բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ:

«Ռենը» Դոկուին ձեռք է բերել «Անդերլեխտից» 2020 թվականին 26 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում բելգիացին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։