«Բավարիան» փոխարինող է գտել Բենժամին Պավարին

«Բավարիան» փոխարինող է գտել Բենժամին Պավարին, եթե պաշտպանը հեռանա ակումբից։

Ֆրանսիացուն ձեռք բերելու փորձեր է անում «Ինտերը», որը առաջարկել է 28 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսներ։ «Բավարիան» Պավարի համար ցանկանում է 30 միլիոն եվրո։

Մյունխենյան ակումբը Պավարի վաճառքի դեպքում մտադիր է նրա փոխարեն պայմանագիր կնքել «Ֆեյենորդի» և Հոլանդիայի հավաքականի 23-ամյա պաշտպան Լյուտշարել Գերտրուդի հետ, հայտնում է TZ-ն։