Ջոն Սթոունսը երկար ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերյան միջազգային ընդմիջման ավարտից առաջ վնասվածքի պատճառով կորցրել է պաշտպան Ջոն Սթոունսին։ Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ կասկածի տակ դնելով պաշտպանի մասնակցությունը Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի դեմ հանդիպմանը և հաջորդ ամիս Շոտլանդիայի հետ ընկերական հանդիպմանը։

29-ամյա Սթոունսը մկանային վնասվածք է ստացել նախամրցաշրջանի ընթացքում և չի մասնակցել «Բարնլիի», «Սևիլիայի» և «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակներից:

Հաջորդ միջազգային ընդմիջումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 12-ը, և Սթոունսը բաց կթողնի «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերը, որոնք նախատեսված են համապատասխանաբար օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին: