Դին Հենդերսոնը կարող է հայտնվել անգլիական մեկ այլ թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է հայտնվել «Քրիսթալ Փելասում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը մտադիր է լրջորեն մրցակցել «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ՝ 26-ամյա դարպասապահին ձեռք բերելու համար։ Նշվում է, որ այս պահին «արծիվները» տրանսֆերային մրցավազքում առաջ են անցել իրենց մրցակիցներից։

Այս շաբաթ «Քրիսթալ Փելասի» ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ինչպես մանկունիանցիների, այնպես էլ անձամբ Հենդերսոնի հետ։ Դարպասապահն անհամբեր սպասում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։

2022/23 մրցաշրջանում Հենդերսոնը վարձավճարով հանդես է եկել «Նոթինգհեմում»։ Դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 18 միլիոն եվրո։