Բենջամին Պավարը կտեղափոխվի Իտալիա, երբ «Բավարիան» փոխարինող գտնի նրան

«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը շուտով կարող է դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշվում է, որ ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։ «Ներաձուրիների«» կվճարեն 30 միլիոն եվրո և 2-3 միլիոն բոնուսներ։

Գործարքը կձևակերպվի հենց որ մյունխենյան ակումբը փոխարինող գտնի Պավարին: