Ալան Սեն-Մաքսիմինը պատմել է, թե ինչպես են իրեն դիմավորել Սաուդյան Արաբիայում

«Ալ-Ահլիի» նորեկ Ալան Սեն-Մաքսիմինը Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց հետո կիսվել է իր առաջին տպավորություններով։

«Զարմանալի է տեսնել, թե որքան շատ են նրանք արել Եվրոպայում յուրաքանչյուր մեծ նորեկի հարմարավետության համար: Օդանավակայանում ինձ հետ շատ ուղեբեռ ունեի։ Երբ հասա հյուրանոց, իմ ամբողջ ուղեբեռն արդեն հասցվել էր իմ սենյակ։ Շաբաթը յոթ օր ու 24 ժամ վարորդ ունեմ։ Եվ, ինչպես գիտեք, ֆինանսական տեսանկյունից սա անհավանական է»,- Սեն Մաքսիմինի խոսքերն է մեջբերում Footmercato-ն:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt ինտերնետային պորտալը նրա արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: