Անդրե Օնանա․ Չեմ կարծում, որ «Թոթենհեմը» մեզնից լավն էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի երկորրդ տուրի խաղում «Թոթենհեմից» կրած պարտությունը (0:2)։

«Ոչ, չեմ կարծում, որ նրանք մեզնից լավն էին: Մենք շատ լավ սկսեցինք խաղը՝ ստեղծելով հնարավորություններ։ Ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել, և կարծում եմ, որ դա առանցքային պահն էր։ Եթե ​​առաջին խաղակեսում գոլ խփեինք, հաստատ այլ խաղ կլիներ:

Մենք մի քանի լավ հնարավորություններ ունեինք, բայց գոլ չխփեցինք և վերջում վճարեցինք դրա գինը: Պետք է հանգստություն պահպանենք, շարունակենք աշխատել, և եթե շարունակենք շարժվել այնպես, ինչպես հիմա ենք, ապա մրցաշրջանի վերջում ամեն ինչ լավ կլինի։

Մենք պետք է հետ նայենք կորցրած պահերին ու թույլ տված սխալներին: Ի վերջո, քո պարտված յուրաքանչյուր խաղ, բաց թողնված շանս սխալի հետևանք էր: Մենք խաղում ենք մեծ ակումբում և պետք է պատասխանատվություն կրենք։ Ես սկսում եմ ինձ նայելով և մտածելով, որ հաջորդ խաղում մենք կարող ենք ավելի լավը լինել:

Բայց սխալները խաղի մի մասն են, պարզապես պետք է դրանցից դասեր քաղել ու առաջ շարժվել: Ես շատ դրական եմ տրամադրված։ Պետք է հանգստություն պահպանել, հավատալ և շարունակել աշխատել։ Գիտեմ, որ մենք հաջողության կհասնենք»,- մեջբերում է Օնան BBC-ի խոսքերը։