Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու Կիլիան Մբապպեին խաղադաշտ դուրս չի բերել առաջին րոպեներից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լիգա 1-ի երկորրդ տուրում «Թուլուզի» հետ ոչ-ոքիից հետո (1:1) պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ինչպե՞ս բացատրել Կիլիան Մբապպեի բացակայությունը մեկնարկային կազմում: Դրանով զբաղվում եմ ես և մարզչական շտաբը: Ես գիտեմ, որ դուք սիրում եք վիճել, բայց ես կկարգավորեմ դա իմ ձևով:

Ուսման Դեմբելե՞ն։ Նա շատ լավ խաղաց։ Նա ֆուտբոլիստ է, ով տարբերություն է ստեղծում և գիտի, թե ինչպես վարվել մեկը մեկի դեմ իրավիճակներում: Նա կարողանում է հեշտությամբ շեղել ֆուտբոլիստների ուշադրությունը, ինչը հեշտացնում է առաջադրանքը։ Ուսմանին դեռ արագություն է պակասում, բայց կարծում եմ, որ նա շատ լավ հանդիպում անցկացրեց»,- Լուիս Էնրիկե L’Équipe-ն է մեջբերում

Հիշեցնենք, որ «Թուլուզի» դեմ խաղում Մբապպեն ու Դեմբելեն միայն երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան։