Յուրգեն Կլոպը խոսել է Ջորդան Հենդերսոնի ու Ֆաբինյոյի՝ Սաուդյան Արաբիա հեռանալու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնի ու Ֆաբինյոյի՝ Սաուդյան Արաբիա հեռանալու մասին։

«Հենդերսոնը և Ֆաբինյոն եկան իմ սենյակ և ասացին ինձ հեռանալու իրենց ցանկության մասին: Երբ իմացա, թե ինչ պայմաններ են նրանց առաջարկվում, հասկացա, որ մենք գործնականում ոչ մի հնարավորություն չունենք նրանց պահելու։

Այս լիգայի ֆինանսական պայմանները բացառիկ են։ Ես ասացի, որ դրանք գրեթե անսահմանափակ են: Ես չգիտեմ, թե սա որքան ժամանակ կշարունակվի։ Ի վերջո, Սաուդյան Արաբիան, ինչպես նախկինում Քաթարը, շահագրգռված է զարգացնել իր ֆուտբոլն ու ֆուտլոլիստներին: Դա անելու համար նրանք պետք է սահմանափակեն իրենց առաջնությունը, որպեսզի ակումբները չկարողանան պարզապես իրենց թիմը լցնել օտարերկրացիներով:

Սա հետաքրքիր կլինի դիտել: Թեև ինձ համար դժվար է պատկերացնել, թե Սաուդյան Արաբիայի փողերը որքան կփոխեն ֆուտբոլը, բայց ինչ-որ բան հաստատ կփոխվի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։