«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում անցկացրած վերջին 10 հանդիպումներից միայն մեկում է հաղթել

«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում անցկացրած վերջին 10 հանդիպումներից միայն 1-ում է հաղթել։

Երեկ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Թոթենհեմին» (2:0): Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացրած վերջին 10 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է ընդամենը 1 հաղթանակ՝ կրելով 6 պարտություն և 3 ոչ-ոքի։

Միաժամանակ, Լոնդոնում անցկացրած վերջին 12 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույնը 1 գոլ է բաց թողել։