Լիոնել Մեսսի. «Հուսով եմ, որ սա դեռ սկիզբն է»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լիգայի գավաթը նվաճելուց իր հույզերով։

Մրցաշարի եզրափակիչում «Ինտեր Մայամին» հաղթեց «Նեշվիլին» (1:1, 10:9՝ 11 մետրանոցներ): Արգենտինացին այս խաղում գոլ խփեց հիմնական ժամանակում, ինչպես նաև իրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Շատ ուրախ եմ այս ակումբի պատմության մեջ առաջին տիտղոսը նվաճելու համար։ Բոլորի քրտնաջան աշխատանքն ու նվիրումը հնարավոր դարձրին սա։ Հուսով եմ, որ սա դեռ սկիզբն է…Շարժվենք առաջ, «Ինտեր»»,- գրել է Մեսսին սոցիալական ցանցերում:

Մեսսիի համար այս գավաթը 44-րդն էր կարիերայում՝ ակումբի և ազգային թիմի կազմում միասին։ Այս ցուցանիշով նա դուրս եկավ առաջին հորիզոնական՝ գերազանցելով բրազիլացի Դանի Ալվեսին։

«Ինտեր Մայամին» նվաճեց պատմության առաջին գավաթը։