Գոնսալո Մոնտիելը շուտով կտեղափոխվի անգլիական Պրեմիեր Լիգա

«Սևիլիայի» արգենտինացի պաշտպան Գոնսալո Մոնտիելը շուտով կտեղափոխվի անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները գործարքի ավարտական ​​փուլում են և պատրաստվում են ամբողջությամբ իրականացնել տրանսֆերը։ Արգենտինացի պաշտպանի հետ «Նոթինգհեմ Ֆորեսթը» կարողացել է համաձայնեցնել նաև անձնական պայմանագրի պայմանները։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 11 մլն եվրո, 26-ամյա ֆուտբոլստը երկուշաբթի բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։

2022/23 մրցաշրջանում Մոնտիելը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 12 միլիոն եվրո։