«Ինտերը» հայտարարել է իր կիսապաշտպանի` «Բոլոնիա» տեղափոխության մասին

«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Ջովանի Ֆաբբիանի` «Բոլոնիա» տեղափոխության մասին:

Ինչպես հայտնում է CalcioMercato-ն, «Ներաձուրիները» 20-ամյա իտալացու համար ստացել են 5 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ, միլանյան ակումբն ունի ֆուտբոլիստին 12 միլիոն եվրոյով հետ գնելու տարբերակ։

Անցած մրցաշրջանում Ֆաբիանը վարձավճարով հանդես է եկել «Ռեջինայում» և Բ Սերիայի 36 խաղում խփել է 8 գոլ: